Ինչո՞ւ պետք է հաստատել email-ը
Առանց հաստատված email-ի համաժամեցումը չի միանում․ կոդով նամակը միակ ապացույցն է, որ հաշիվը ձերն է, և որ դրա հասանելիությունը կարելի է վերականգնել։
Կոդը գալիս է գրանցումից անմիջապես հետո․ եթե նամակը չի եկել, կարող եք այն կրկին պահանջել հավելվածից կամ կայքից։ Ստուգեք սպամի թղթապանակը․ նոր ուղարկողի նամակները հաճախ ընկնում են այնտեղ։
Մինչև հաստատումը հավելվածն աշխատում է տեղային ռեժիմում․ փոխարինումը, որոնումը և պատմությունը հասանելի են, չի համաժամեցվում միայն վայրերի ցուցակը։